Ռուսական էներգետիկ հսկայի՝ «Գազպրոմի» կողմից Եվրոպա բնական գազի արտահանման միջին օրական մատակարարումներն ավելացել են 3,5 տոկոսով դեկտեմբերի 1-17-ին, նոյեմբերի միջին մակարդակների համեմատ, տեղեկացրել է Reuters-ը։

Եվրոպական «Էնցոգ» գազատրանսպորտային խմբի տվյալների վրա հիմնված հաշվարկները ցույց են տվել, որ միջին օրական արտահանումը այդ շրջանում ավելացել է՝ 84,6 մլն խորանարդ մետրից 87,6 մլն խորանարդ մետրի նոյեմբերին։

«Գազպրոմի» ընդհանուր  մատակարարումների ծավալը «Թուրքական հոսքով»  եւ Ուկրաինայով դեկտեմբերի 1-17-ը հասել է 1,49 մլրդ խորանարդ մետրի։ Արտահանումը նոյեմբերին կազմել է 2,54 մլրդ խորանարդ մետր։

Բնական գազի արտահանումը Եվրոպա այս տարի հասել է մոտ 27,2 մլրդ խորանարդ մետրի։ Եթե մատակարարումները ներկա տեմպերով պահպանվեն մինչեւ տարեվերջ, ապա 2023թ. ցուցիչը կարող է իջնել ավելի քան կրկնակի՝ 28-29 մլրդ խորանարդ մետրի 2022թ. 62 մլրդ խորանարդ մետրի փոխարեն։

Ռուսական գազի մատակարարումը Եվրոպա կրճատվում է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Դրա բարձրակետը 2018-2019թթ. էր, երբ տարեկան հոսքը հասնում էր 175-180 մլրդ խորանարդ մետրի։