Առաջին «Ինտերվիդենիեն» տեղի կունենա եկող տարի Ռուսաստանում, գործընկերների հետ միասին կորոշվեն կանոնները, կձեւավորվի մշտական գործող կազմկոմիտե, կընտրվեն ազգային ժյուրիները, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում՝ վարչապետը նշել է, որ մշակույթի գործիչները մինչ այդ խոսել էին «Ինտերվիդենիե» երգի միջազգային մրցույթի գաղափարի մասին։
«Այն կարող է լինել ամենամյա, բաց բոլոր պետությունների մասնակցության համար, որոնք կիսում են մեր հոգեւոր արժեքները։ Առաջին նման միջոցառումը նախատեսվում է անցկացնել արդեն եկող տարի Ռուսաստանում։ Մենք կձեւավորենք մշտական գործող կազմկոմիտե եւ կընտրենք ազգային ժյուրի»,- ասել է Միշուստինը։ Նա վստահություն է հայտնել, որ մրցույթը կդառնա իսկական երաժշտական տոն։





























