Բեռնը ուսումնասիրում է նոր սխեմա, որը թույլ է տալիս կոկաինի վաճառքը առողջությունը  վերականգնելու նպատակով օգտագործելու համար. արմատական ​​մոտեցում թմրանյութերի դեմ պատերազմում, որը ինչպես ենթադրվում է, որևէ այլ տեղ չի կիրառվել:

Բեռնի խորհրդարանը պաշտպանել է այս գաղափարը, որը դեռ պետք է հաղթահարի քաղաքի կառավարության դիմադրությունը և կպահանջի նաև փոփոխություններ անել ազգային օրենսդրության մեջ, հայտնում է Reuters-ը։

Թմրամիջոցների նկատմամբ քաղաքականությունն ամբողջ աշխարհում զարգանում է, օրինակ՝ ԱՄՆ Օրեգոն նահանգը 2021 թվականին ապաքրեականացրել է փոքր քանակությամբ կոկաին  պահելը հօգուտ թմրամոլության բուժման:

Եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան, այլևս բանտարկություն չեն սահմանում թմրանյութեր, այդ թվում՝ կոկաին պահելու համար։

Շվեյցարիան վերանայում է իր դիրքորոշումը կանեփի նկատմամբ այն բանից հետո, երբ որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ համարեցին, որ լիակատար արգելքը անարդյունավետ է, ընդ որում այս առաջարկը, որը ներկայումս իր մշակնման վաղ փուլում է, անցկացվող փորձարկումներից հետո ենթադրում է թույլարել կանեփի օրինական վաճառքը։ 

«Թմրանյութերի դեմ պատերազմը ձախողվեց, և մենք պետք է նոր գաղափարներ փնտրենք», - ասել է Եվա Չենը՝   Բեռնի խորհրդի Այլընտրանքային ձախ  կուսակցությունը ներկայացնող  անդամը, որն առաջարկի  համահեղինակն է:

«Վերահսկողությունը և օրինականացումը կարող են ավելի շատ օգուտներ բերել, քան պարզ բռնությունները»:

Հարուստ Շվեյցարիան կոկաինի օգտագործման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի Եվրոպայում։ Շվեյցարական քաղաքներում, ներառյալ Բեռնը, կոկաինի օգտագործման աճ է գրանցվել, և կոկաինի գները վերջին հինգ տարիների ընթացքում կրկնակի նվազել են, ըստ «Addiction Switzerland» ՀԿ-ի: «Շվեյցարիայում հիմա շատ կոկաին կա՝ ամենացածր գներով և ամենաբարձր որակով, որը մենք երբևէ տեսել ենք», - ասել  է Addiction Switzerland-ի փոխտնօրեն Ֆրանկ Զոբելը: «Մեր օրերում   կարող եք կոկաինի չափաբաժին ստանալ մոտ 10 ֆրանկով, որը գարեջրի գնից ավելի չի»:

«Կոկաինը կարող է կյանքին վտանգ սպառնալ ինչպես առաջին անգամ, այնպես էլ մշտական օգտագործողների համար: Չափից մեծ դոզայի հետևանքները, ինչպես նաև անհատական ​​անհանդուրժողականությունը նույնիսկ ամենափոքր չափաբաժինների նկատմամբ կարող են հանգեցնել մահվան», - ասել է Բեռնի կառավարությունը:

«Մենք դեռ շատ հեռու ենք հնարավոր օրինականացումից, բայց մենք պետք է դիտարկենք նոր մոտեցումներ», - ասաց Չենը: «Ահա թե ինչու ենք մենք կոչ անում սխեմայի փորձնական փորձարկում իրականացնել գիտական ​​հսկողության ներքո»։