Ամերիկուհի Ջեսիկա Վինսենթը 4 դոլարով ծաղկաման է գնել Վիրջինիա նահանգի «Goodwill» խանութից, որտեղ վաճառում են օգտագործված ապրանքներ: Կնոջ խոսքով՝ ինքը զգացել է, որ այն ավելի թանկ արժե և ենթադրել է, որ կարող է ծաղկամանը վաճառել մի քանի հազար դոլարով, գրում է The New York Times-ը:
Ավելի ուշ ֆեյսբուքյան խմբի ներկայացուցիչներից մեկը Վինսենթին ասել է, որ ծաղկամանը կարող է լինել իտալացի հայտնի դիզայներ Կառլո Սկարպայի ստեղծագործությունը:
Դա հաստատել է «Wright» աճուրդի տունը. այնտեղ եզրակացրել են, որ ծաղկամանը դիզայների «Pennellate» շարքի մի մասն է, որը ստեղծվել է 40-ականներին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ծաղկամանը հանվել է աճուրդի, և գնորդը, ով ցանկացել է անանուն մնալ, այն ձեռք է բերել մոտ 107 հազար դոլարով։ 83,5 հազարը բաժին է հասել Վինսենթին, մոտ 23 հազարը՝ աճուրդային տանը։




























