Օրերս Գերմանիայի արևմուտքում բացվել է Willinger Skywalk կախովի կամուրջը՝ 665 մետր երկարությամբ և 100 մետր բարձրությամբ։ Այն դարձել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը։

Ըստ Bild-ի, այժմ Հունգարիայում ցանկանում են գերազանցել գերմանական ռեկորդը։ Բուդապեշտից 250 կմ հյուսիսարևելքում գրեթե ավարտվել է Զեմպլինսկե Վրխի լեռնազանգվածի երկու գագաթների միջև հետիոտնային կախովի կամուրջի կառուցումը։ Դրա երկարությունը կկազմի գրեթե 800 մետր։ Մեջտեղում ապակե հատակ կլինի։ Կամուրջը կբացվի 2024 թվականի սկզբին։