Հին սկյութները քոչվոր զինվորներ եւ անասնապահներ էին Եվրոպայի եւ Ասիայի տափաստաններում, նրանք մարդկային կաշի են օգտագործել, պարզել են գիտնականները։

Հայտնագործությունը հաստատում է հին հույն պատմաբան Հերոդոտը, որը պնդել է, որ սկյութները (մ.թ.ա. 800 – մ.թ. 300թթ.) օգտագործել են մարդու միսը կաշի ստանալու համար։

Գիտնականները հետազոտության համար ուսումնասիրել են կաշվի 48 նմուշներ 18 գերեզմաններից, որոնք գտնվել են Ուկրաինայի հարավի 14 վայրերում, նշվել է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում։ Կաշվե իրեր են գտնվել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

Հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ կաշու երկու նմուշ՝ երկուսն էլ կապարճներից, որոնցում պահվել են նետերը, պատրաստված են եղել մարդկային կաշվից։ Գիտնականներն ուսումնասիրել են  կաշին պեպտիդային զանգվածային մատնադրոշմման օգնությամբ, մեթոդ, որը հետազոտում է սպեցիֆիկ սպիտակուցները օրգանական նմուշներում, որպեսզի պարզի, թե կենդանու ինչ տեսակից է այն պատրաստվել։

Կապարճների պատրաստման ժամանակ օգտագործվել է նաեւ կենդանու կաշի՝ ոչխարի, այծի, խոշոր եղջերավոր անասունների եւ ձիերի։ Կապարճները թաղվել են դամբանաբլուրներում, որոնցում գտնվել են կառավարիչների կամ այլ բարձրաստիճան անձանց գերեզմանները։ Դրանք մոտ 2 400 տարվա պատմություն ունեն։