Համբուրգի գերեզմանատանը Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտի գերեզմանին    սվաստիկա են նկարել, հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Ակցիան տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ 2015 թվականին մահացած Շմիդտի ծննդյան 105-ամյակը նշելուց մեկ օր առաջ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հանցագործները մնում են անհայտ, իսկ սվաստիկան ջնջվել է։

Շմիդտը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1974-1982 թվականներին։ Նա համբավ ձեռք բերեց որպես Համբուրգի ոստիկանության սենատոր 1962 թվականի ջրհեղեղների ժամանակ, որոնք ամայացրին քաղաքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակում ծառայել է որպես հրետանային  սպա, իսկ վերմախտի կողմից Լենինգրադի պաշարման ժամանակ իր ծառայության համար պարգևատրվել է Երկաթե խաչով։