Ford-ի դիլերների կեսը հրաժարվել է էլեկտրական մեքենաներ վաճառել 2024թ.։ «Ոմանք հրաժարվել են մասնակցել [Ford Model e էլեկտրական մեքենաների վաճառքի ծրագրին]՝ կենտրոնանալով հիբրիդների վրա։ Ford-ի ներկայացուցիչը Detroit Free Press-ին հայտնել է, որ «էլեկտրական մեքենաների տարածման մակարդակները տարբերվում են երկրում, եւ մենք կարծում ենք, որ մեր դիլերները բոլորից լավ գիտեն իրենց շուկան»։

Ինչպես գրել է Motor.ru-ն, ավտոարտադրողը ընդգծել է, որ ամերիկացիների 86 տոկոսը ապրում է Ford-ի դիլերական կենտրոնից 30 կիլոմետր հեռավորությամբ, որտեղ կարելի է ձեռք բերել կամ սպասարկել էլեկտրական մեքենան։ Ավելի վաղ Ford-ը ստիպված էր մեղմել պահանջները դիլերական կենտրոնների հանդեպ, որոնք էլեկտրական մեքենաներ են վաճառում, այժմ հնարավոր է ավելի քիչ ներդրումներ կատարել եւ ավելի քիչ թվով լիցքավորման սարքեր ունենալ։

Ford-ի դիլերները հրաժարվում են էլեկտրական մեքենաների վաճառքից, քանի որ «մարտկոցային» մոդելները արդեն պահանջված չեն, իսկ ավտոարտադրողը դանդաղեցնում է մոդելային շարքի էլեկտրիֆիկացիայի ծրագիրը։

Չնայած Ford-ի էլեկտրական մեքենաների զարգացման սցենարը ամենաօպտիմալը չէ ավտոհսկայի համար, «մարտկոցային» մոդելների վաճառքն ավելանում է եւ թարմացնում առավելագույն ցուցանիշները։ Ford F-150 Lightning-ը դարձել է ամենաշատ վաճառվող էլեկտրական պիկապը 2023թ. 11 ամիսների արդյունքներով։ Առայժմ ուժեղ մրցակիցներ չկան, բայց 2024թ. շուկայում կլինեն Tesla Cybertruck-ը եւ GMC Sierra-ն։