Վայրի հնդկահավը էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել Սակրամենտո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) Սուրբ Ծնունդի նախօրեին, գրել է The Sacramento Bee-ն։

Նշվել է, որ տեղի էլեկտրաէներգետիկական ընկերությունն արագ լուծել է խնդիրը։ Արդյունքում՝ քաղաքի բնակիչները կարողացել են տոնել Սուրբ Ծնունդը էլեկտրական լույսի ներքո։

Սակրամենտոյում առանց լույսի էին մնացել 4 248 շենք եւ կոմերցիոն օբյեկտներ։

«Լարերի մեջ հնդկահավ էր խճճվել»,- պարբերականը մեջբերել է ընկերության ներկայացուցչի խոսքերը։

Էլեկտրաէներգետիկական ընկերության կայքում չի տեղեկացվել քաղաքի էլեկտրամատակարարման խափանումների մասին։