1918թ. ծնված Ֆլորենս Հաքմանը Օհայո նահանգից իր 105-րդ հոբելյանի օրը ստացել է 105 մինի-շիշ վիսկիի եւ դարչինի հիմքով ընպելիք Fireball ընկերությունից, տեղեկացրել է Fox News-ը։

Ընկերությունը նրա համար այսպիսի անակնկալ էր պատրաստել, որովհետեւ Հաքմանը մշտապես օրական մեկ շիշ Fireball է օգտագործում եւ դա համարում է իր երկարակեցության գաղտնիքը։ 105 մինի-շշերով զամբյուղը ընկերությունն ուղարկել է տարեցների տուն, որտեղ ապրում է Հաքմանը։

Անակնկալը գնահատել են եւ ըմպելիքով հյուրասիրել նաեւ 50 հյուրերին, որոնք ապրում են նույն տանը։