Վանի երկրաշարժից տուժվածներին օգնելու համար Ստամբուլում կազմակերպված «Ռոքը Վանի համար» բարեգործական համերգի եկածները բացի տոմսը գնելուց, իրենց հետ բերել էին տուժածներին ուղարկելու համար անհրաժեշտ պարագաներ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Ստամբուլի Մաչկա Քյուչուքչիֆթչիլիք այգում կազմակերպված բարեգործական  համերգի տոմսերը սպառվել են 3 օրում:  Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի բացմամբ իրականացված համերգը առավոտյան 11:00-ից տեւել է մինչեւ կեսգիշեր:

Համերգից ստացվող հասույթը փոխանցելու են Կարմիր մահիկին՝ Վանի երկրաշաժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Համերգը ուղիղ եթերում հեռարձակվել է Dream TV-ի կողմից, որի ընթացքում հեռուստադիտողները էկրանին հայտնված հեռախոսահամարին SMS են ուղարկել՝ աջակցելով երկրաշարժից տուժվածներին։