Չորեքշաբթի օրն ամբողջ Պերուի շամանները հավաքվել են Լիմայի մոտ գտնվող սարի վրա՝ աշխարհի առաջնորդներին օրհնելու և 2024 թվականի համար սեփական կանխատեսումների ծես կատարելու համար, հայտնում է Euronews-ը։
Արարողության ընթացքում նրանք գետնին փռել են վերմակներ՝ դեղին ծաղիկների, կոկայի տերևների, թրերի և այլ առարկաների պատկերներով։
Շամանները Սան Կրիստոբալ բլրի գագաթին շրջաններով պարելուց և Անդյան գործիքներ նվագելուց հետո հանել Իսրայելի և Պաղեստինի դրոշները և խաղաղություն խնդրել Մերձավոր Արևելքում:
Նրանք նաև «անկարգություններ» են կանխատեսել Արգենտինայում և կարծում են, որ նորընտիր նախագահ Խավիեր Միլին չի ավարտի իր լիազորությունները։
Բացի այդ, շամաններն օրհնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի լուսանկարները:
2024 թվականին շամանները տեսել են նաև երկրաշարժեր և այլ բնական աղետներ։





























