Վիսկոնսինի համալսարանի հոգաբարձուների խորհուրդը աշխատանքից ազատել է 63-ամյա ռեկտոր Ջո Գոուին, որը կնոջ՝ համալսարանի նախկին պրոֆեսոր Կարմեն Ուիլսոնի հետ պոռնոգրաֆիկ հոլովակներում նկարահանվելու համար, գրում է «Wall Street Journa»-ը:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում YouTube-ի Sexy Happy Cooking ալիքում հայտնվել են տեսանյութեր, որոնցում Գոուն կնոջ հետ միասին պատրաստում է վեգան ուտեստներ մեծահասակների համար կինոարդյունաբերության աստղերի հետ:

Sexy Happy Couple-ի Twitter-ի հաշիվը, որը նույնպես տեղադրում է այդ տեսանյութերը, առաջարկում է գնալ «LoyalFans» և «OnlyFans» կայքեր՝ բաց տեսարաններ դիտելու համար: Գոուն և նրա կինը բացահայտորեն իրենց անուններն էին տալիս խոհարարական տեսանյութերում:

Աշխատանքից ազատվելուց հետո նա համալսարանին մեղադրել է խոսքի ազատության մասին սահմանադրական փոփոխությունները խախտելու մեջ։