Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: