Ավելի քան 120 ձկնորսներ փրկվել են ամերիկյան Մինեսոթա նահանգի հյուսիսում, նրանք հայտնվել էին պոկված սառցակտորի վրա։ Այս մասին տեղեկացրել է ABC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով  տեղի իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի երեկոյան։ Երբ սառցակտորը պոկվել է Ապեր-Ռեդ Լեյք լճի ափից, դրա վրա 122 ձկնորսներ կային։

Բելթրամի օկրուգի շերիֆի օֆիսում նշել են, որ սառցակտորը մոտ ֆուտ (ինը մետր) էր հեռացել ափից։ Մինչեւ փրկարարների գալը ձկնորսներին փորձել է օգնել մի անցորդ, նա ուզում էր նրանց դուրս բերել կանոեով։ Դրա արդյունքում չորս ձկնորս ընկել է ջուրը, բայց նրանց հաջողվել է վերադառնալ սառույցի վրա։ Փրկարարներն առաջինն օգնել են այդ ձկնորսներին։

Նոյեմբերին տեղեկացվել էր, որ մի երեխա մնացել է սառցակտորի վրա Չիտինկի գետում (Զաբայկալիե)։ Երկու տղա՝ 9 եւ 12 տարեկան, թափառում էին ափի երկայնքով եւ դուրս են եկել բարակ սառույցի վրա, դեռահասներից մեկը կարողացել է ցամաք դուրս գալ, երկրորդը վախեցել է գնալ ափի ուղղությամբ եւ մնացել է սառցակտորի վրա։