Ուկրաինայի պատերազմի և «Հյուսիսային հոսքի» պայթյունի պատճառով Գերմանիան դադարեցրեց Ռուսաստանից մայրուղային խողովակաշարերով գազ գնելը։ Փոխարենը Գերմանիան մտադիր է ավելացնել հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը երկրի հյուսիսում գտնվող ծովային տերմինալների միջոցով, գրում է Bild-ը։ Դրանք արդեն ստեղծվել են Վիլհելմսհավենում, Լյուբմինում և Բրունսբյուտելում։
Հեղուկ բնական գազն այնտեղ մատակարարվում է ամբողջ աշխարհից ծովային լցանավերով հեղուկ տեսքով, այնուհետև վերագազիացվում և գազատարներով ուղարկվում սպառողներին։
Ներկայում Բրունսբյուտելից 55 կմ երկարությամբ գազատար է կառուցվում Համբուրգի արվարձան Հեթլինգենում։
Աշնանն անհայտ անձինք դիվերսիա են կատարել՝ խողովակների տարբեր վայրերում 1 սմ տրամագծով երեք անցք բացելով։
Նոյեմբերին շինարարներն այս մասին հայտնել են ոստիկանությանը։ Դաշնային դատախազները հետաքննում են: Հայտնի չէ, թե արդյոք դիվերսիաներն ազդել են շինարարության ընթացքի վրա, սակայն այն ժամանակից հետ է մնում։





























