Մետաղագործության ոլորտում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 270 մլն դոլար, ստեղծվել է շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ 

Նրա խոսքով՝ ոլորտում բացվել են չորս նոր ձեռնարկություններ, ևս երկու գործող գործարաններ ընդլայնել են իրենց հնարավորությունները։

«ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 38 տոկոսով, իսկ միության երկրների հետ ներմուծման և արտահանման ցուցանիշները գրեթե հավասարվել են»,- ասաց փոխնախարարը։