Զոհված զինծառողի մորը, որը վաստակ ունի մանկավարժության ոլորտում, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը վիրվորական պատասխան է տվել՝ ասելով՝ «ձեր նմանները շատ կան»: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսուցիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Սարգիս Պողոսյանի հայրը՝ Գուրգեն Սարգսյանը՝ նշելով, որ կինն աշխատում է Արմավիր քաղաքի թիվ 3 դպրոցում:
Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ-ից դիմաց։ Նրանք պահանջում են, որ իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։
«Նա մեծ վաստակ ունի, 59 միավոր հավաքած կնոջը նրանք նման պատասխան են տալիս: Ինչի՞ համար»,-ասաց նա:
Մեկ այլ ուսուցիչ էլ նշեց. «Եթե իրենք մեզ հնարավորություն չէին տալու, ինչո՞ւ էին մեզ պարտադիր ատեստավորմանը ընդգրկում: Մեր սերտիֆիկատները դեռ ուժի մեջ է եւ մեր իրավունքների խախտում են արել: Մենք դեռ իրավունք ունենք աշխատել, իրենք ինչի՞ հման վրա են մեղ ազատում աշխատանքից, ի՞նչ հիմքով: Մեզ մնացել է 2-3 տարի, որ թոշակի գնանք: Թող մեզ կամ հնարավորություն տան աշխատելու, կամ երկրորդ անգամ կամավոր ատեստավորում անցնելու: Մեզ դեկտեմբերի 25-ին ասացին, որ ձեր նամակի պատասխանը կուղարկենք, բայց դեռ չեն ուղարկել»:
Շիրակի մարզի Սարատակի դպրոցի ուսուցիչներից մեկը նշեց, որ ինքը անմիջապես բողոքարկել է թեստավորման արդյունքները. «Դանք խճճված, հապճեպ կազմած թեստեր են, ու 57 միավորը վատ միավոր չէ այդ պայմաններում: Հիմա խնդրում ենք մեզ հնարավորություն տալ, ինչպես մյուս ուսուցիչներին եք հնարավորություն տվել, եւս մեկ ատեստավորում անցնել: Եթե մեկ երկիր է, օրենքն էլ թող բոլորի համար նույնը լինի»:
Ուսուցիչները պնդեցին, որ պահանջում են հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:





























