Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայի սպանության փաստով հետաքննություն է իրականացվում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ռուսաստանի ԴԱԾ աշխատակիցը հոկտեմբերի 28-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում հայի էր գնդակահարել:
Նշված ժամանակահատվածում ԱԴԾ երկու աշխատակիցներ վիճել են անցորդների հետ: Նրանց մեջ եղել է նաեւ Զվիադ Խաչատուրյանը, ով պատասխան է տվել: Ուժայինները ծեծել են տղամարդուն, ապա նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է գլխին «Օսա» գազային ատրճանակից: Անցնող ոստիկանները ձերբակալել են հրաձիգին եւ նրա ընկերոջը: Խաչատուրյանին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է:
Հետաքննությունն իրականացվում է փակ կարգով` հաշվի առնելով, որ գործն առնչվում է իրավապահ մարմնի աշխատակցին: Մինչ այժմ հայտնի չէ նաեւ` արդյոք զոհված Խաչատուրյանը Հայաստանի քաղաքացի է, թե ոչ:



























