Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրել է Գերմանիայի իշխանություններին այն բանում, որ նրանք Թուրքիային«քաշում են» , չաջակցելով ԵՄ մտնելու հարցում:  

«Գերմանացի քաղաքական գործիչները ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ Գերմանիայում 3 մլն թուրք է բնակվում»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Bild թերթին տված հարցազրույցում: «Գերմանիան պետք է ավելին անի Թուրքիային ԵՄ մտնելու հարցում օգնելու համար, քանի որ դա դրականորեն կանդրադառնա  ինտեգրմանը»,- հավելել է վարչապետը:

Ըստ  gazeta.ru-ի, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է մասնակցեն ԳԴՀ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված Աշխատանքային միգրանտների մասին համաձայնագրի 50-ամյա հոբելյանին նվիրված արարողությանը: Երկու առաջնորդների միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Մերկելը դեմ է արտահայտվել ԵՄ-ում Թուրքիայի լիիրավ անդամ դառնալուն: Լիիրավ անդամի փոխարեն Մերկելը Թուրքիային առաջարկել է «արտոնյալ գործընկերություն»: Իր հերթին Էրդողանը Գերմանիա կատարած նախորդ այցերի ընթացքում իր ելույթներում կոչ է արել Գերմանիայում ապրող թուրքերին չմոռանալ իրենց արմատների մասին: