ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում):

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանրապետությունում առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումների մասով արձանագրվել է էական աճ, ինչը վերջին տարիների բացահայտումների լավագույն ցուցանիշն է: 2023 թվականին, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և արձանագրվել է  թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 373 դեպք:

Առավել շրջանառվող թմրամիջոցների բացահայտումներն ըստ տարիների.

2021 թվական
քանակը / կգ

2022 թվական
քանակը / կգ
2023 թվական
քանակը / կգ
Մարիխուանա 0.86 10.6 13.00211
Մեթամֆետամին 1.38 7.3 12.49
Հաշիշ 0.33 0 2.21
Ֆենտանիլ 0 0 80 հաբ
Կոկաին 2.74 0.078 1.223