Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների կողմից կայանված պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարեկային ավտոմեքենան էլ բախվել է կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։

Այս դեպքում բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան  քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։