Վերջին 2 օրվա ընթացքում մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքով բոլոր վարչական շրջաններում թաց ձյան շերտով պայմանավորված՝ կենսունակության ավարտին մոտ եւ գերհասուն ծառերը ձնատապալ են եղել։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է և հրատապ միջոցներ են ձեռնարկվել՝ հետեւանքները վերացնելու ուղղությամբ։