Հայաստանի առանձին վայրերում հունվարի 25-ի գիշերը ձյունը կշարունակվի։ Օրվա մնացած ժամերին կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերն սպասվում է ձյուն, մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Երեւանում առաջիկա գիշեր կլինի -4-6, վաղը ցերեկը՝ 0+2։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -3-6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ -1-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4, 

Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+2,

Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+3,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -4-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-4,

Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +1+3, 

Արմավիրում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +1+3, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1-3։