Հունվարի 24-ին՝ ժամը 13։50-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Գորիս-Սիսիան, Տաթև-Աղվանի և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Կոչ ենք անում վարորդներին ձեռնպահ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:





























