Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել  թիվ 8  հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը՝  ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի  բնակիչ  Արիաննա Հովսեփյանն ու քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, կան կասկածներ որ ավտոմեքենան որը պատկանում է  հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին միտումնավոր հրկիզել են։

Կատարվածի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։