Հունվարի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 8.75%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշվել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 10.25%,

ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.25%:

Հիշեցնենք, որ ԿԲ-ն 2023 թվականի դեկտեմբերին վերաֆինանսավորմն տոկոսը իջեցրել էր 0.25 տոկոսային կետով: