Որոշ բանկեր Թուրքիայում սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները եւ խստացրել են ՌԴ ֆիզիկական անձանց ներկայացվող պահանջները, որոնք ցանկանում են քարտ ձեռք բերել։ Այս մասին տեղեկացրել է «Ведомости»-ն՝ հղում կատարելով այդ երկրում բիզնես, առեւտուր իրականացնողներին, ֆինանսական խորհրդատուներին եւ գործարար միավորումների ներկայացուցիչներին։
Թուրքական ֆինանսական կազմակերպությունները սկսել են կտրուկ դադարեցնել Ռուսաստանից կատարվող վճարումները տարեսկզբից։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ այժմ հաշվարկները դեռ սառեցված են։ Զրուցակիցներից մեկն ասել է, որ ռուսական ընկերությունները հաշիվները փակել սկսել են դեռ 2022թ., բայց հիմա միումն ուժեղացել է. այժմ հարաբերությունները դադարեցվում են ոչ միայն պատժամիջոցների տակ հայտնված, այլ նաեւ այլ ընկերությունների հետ։
Սահմանափակումները սաստկացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի 2023թ. դեկտեմբերի 22-ի հրամանագրից հետո, նշել են պարբերականի զրուցակիցները։ Նա ամերիկյան ֆիննախին թույլ է տալիս միջոցներ մտցնել օտարերկրյա բանկերի դեմ, որոնք օգնում են գործարքներ կնքել պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների հետ կամ աջակցում են որոշակի նյութերի եւ սարքավորումների մատակարարմանը ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։




























