ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 2-ին, կազմել է 404.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.75 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.75 դրամ (աճել է 5.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.46 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 431-436 դրամով, վաճառվում է 442-448 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.16-4.44 դրամով, վաճառվում է 4.50-4.70 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 438 դրամով, վաճառվում է 442-443 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40 դրամով, վաճառվում է 4.50 դրամով: