Վերջին երկու տարիների ընթացքում տեղական ընկերություններից ռազմարդյունաբերական համալիրի գնումներն աճել են 20 անգամ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք խնդիր ենք դրել հնարավորինս շատ զենք արտադրել Հայաստանում և հնարավորինս գնել այն տեղական արտադրողներից»,- նշել է նա։
Պապիկյանը հավելել է, որ ինտենսիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև 2023 թվականին և խնդիրների մեծ մասը հասցվել է նվազագույնի։
«Մենք ձգտելու ենք վերացնել այդ խնդիրները։ Խոսքը ոչ միայն դիրքերի, այլեւ ճանապարհների եւ այլ պաշտպանական համակարգերի մասին է»,- հավելել է նախարարը։





























