Չնայած մեր ջանքերին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը դեռևս գրանցվում են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2024 թվականին մեր նպատակն է լինելու նման դեպքերի թիվը հասցնել զրոյի։ Մենք չենք խուսափում, որ կան դեպքեր, որոնք կապված են ոչ կանոնադրային հարաբերությունների հետ։ Մենք լուծում ենք փնտրում և համագործակցում այլ մարմիններիի հետ՝ բացահայտելու խնդրի բուն պատճառը: Այս հետեւողական աշխատանքը արդյունք կտա։
Ոչ մարտական պայմաններում զինվորականների մահը լուրջ խնդիր է: Միաժամանակ, վիճակագրությունում ներառված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զինծառայողների շրջանում զոհերի թիվը (2023-ին՝ 12 դեպք, 2022-ին՝ 17 դեպք)»,- հավելել է Պապիկյանը։





























