ԱՄՆ Քենթուկի և Ալաբամա նահանգների հնէաբանները հայտնաբերել են հնագույն շնաձկների նախկինում անհայտ երեք տեսակի բրածոներ:

Շնաձկների նոր հայտնաբերված տեսակներից մեկը Palaeohypotodus bizzocoi-ն է, որը նկարագրված է Fossil Record ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:

Palaeohypotodus-ն ուներ մանր, ասեղաձև ժանիքներ։

Գիտնականները պարզել են, որ այս տեսակն ապրել է մոտավորապես 65 միլիոն տարի առաջ՝ պալեոցենի ժամանակաշրջանում։ Այս ժամանակաշրջանը սկսվել է անմիջապես այն բանից հետո, երբ դինոզավրերը սկսեցին անհետանալ:

Իսկ արդեն փետրվարին «Mammoth Cave» ազգային պարկի հնէաբանները հայտարարեցին հնագույն շնաձկների ևս երկու նախկինում անհայտ տեսակների հայտնաբերման մասին։

Ըստ Ազգային պարկի ծառայության տվյալների՝ Troglocladodus trimblei-ն և Glikmanius carefor-ը նույնականացվել են ըստ Քենթուկիի և հյուսիսային Ալաբամայի ազգային պարկերի նստվածքներից հավաքված բրածոների: Շնաձկների այս երկու տեսակն էլ ապրել է մոտ 325 միլիոն տարի առաջ և համարվում են կտենականտուս  (անհետացած աճառային ձկների կարգ - խմբ.): Ժամանակակից շնաձկների բոլոր այս հին ազգականներն ունեցել են փշեր, որոնք օգտագործել են պաշտպանության համար: