Փետրվարի 16-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ալիևը հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։