«Bank of Georgia Group»-ի հետ կապված, որը ծրագրում է գնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, մութ կողմեր չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 20-ին ասել է  Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա հավաստիացրել է, որ անձնական տվյալների փոխանցումն արգելված է։ Ազատյանը հիշեցրել է, որ բանկերի միավորումը կամ սահմանադրական կապիտալի փոփոխությունը նոր երեւույթ չէ Հայաստանում։ «Նման բան Հայաստանում եղել է, մասնավորապես՝ խոշոր գործարքներ այս ուղղությամբ տեղի են ունեցել 2017թ.»,- նշել է բանկերի միության նախագահը։

Նա պարզաբանել է, որ այդ բոլոր փոփոխությունները պետք է լուծում ստանան Կենտրոնական բանկի կողմից։ «Եղել են դեպքեր, երբ ԿԲ-ն գրանցել է փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ մենք դրականորեն ենք վերաբերվում բանկային համակարգի փոփոխություններին»,- նշել է Դանիել Ազատյանը։