HSBC-ն վաղուց դուրս է եկել Ադրբեջանից եւ Վրաստանից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 20-ին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Նա տեղեկացրել է, որ 2021-ից HSBC-ն դուրս է եկել յոթ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից ու Հունաստանից, ինչպես նաեւ Ֆրանսիայի մանրածախ առեւտրի ոլորտից։

Ինչ վերաբերում է Ardshinbank-ի կողմից «HSBC Հայաստանի» ձեռքբերմանը, ապա նրա խոսքով, այդպիսի գործարքները իրականացվում են ոչ մեկ շաբաթում կամ մեկ ամսում։ «Դա կարող է որոշակի ժամանակ տեւել»,- նշել է Ազատյանը։

Նա ընդգծել է Հայաստան բրենդային բանկերի մտնելու կարեւորությունը։