Թուրքիան «քաղաքական որոշում» է կայացրել «Ռոսատոմի» կողմից երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Նախագահ Էրդողանը հրապարակավ հայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացվել մեկ այլ տարածք մեզ փոխանցելու մասին։ Հիմա մենք մանրամասների ուսումնասիրման փուլում ենք»,- ասել է նա Պետդումայում կառավարական ժամի ժամանակ։ Ըստ Լիխաչովի, երկրորդ կայանը կկոչվի «Սինոպ» և կկառուցվի Սև ծովի ափին։





























