Ռուսաստանի միջուկային ռազմավարական ուժերը լիակատար պատրաստվածության վիճակում են, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լիակատար պատրաստվածության վիճակում են գտնվում ռազմավարական միջուկային ուժերը։ Այն, ինչ մենք ծրագրել էինք սպառազինության ոլորտում, ինչի մասին ես ասել եմ 2018թ. ուղերձում, ամեն ինչ արվել է, կամ կավարտվի այդ աշխատանքը»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում։