Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Մարինոյի Աստվածածնի «Ամոքիր իմ վշտերը» սրբապատկերի եկեղեցում:
Եկեղեցի մտնել թույլ են տվել միայն հարազատներին ու ընկերներին։ Հուղարկավորության արարողությունից հետո քաղաքական գործչի դիակով դագաղը դուրս է բերվել եկեղեցուց և կտեղափոխվի գերեզմանատուն։ Հուղարկավորության արարողությունը տևել է 20 րոպեից էլ քիչ:
Եկեղեցու տարածքը շրջափակված է մետաղյա պարիսպներով։ Նավալնիին հրաժեշտ տալու ցանկացողների շարանը ձգվել է ավելի քան մեկ կիլոմետր։
Ցանկապատի շուրջ կանգնած մարդիկ պարբերաբար վանկարկում են «Նավալնի» և «Մենք չենք ների»: Եկեղեցու հարևանությամբ գտնվող դպրոցի աշակերտները նույնպես պատուհաններից բղավում են Նավալնիի անունը, հաղորդում են Mediazona-ի և Sirena-ի թղթակիցները։
Հուղարկավորության արարողությունից հետո Նավալնիի մարմինը կտեղափոխվի Բորիսովսկոյե գերեզմանատուն։ Գերեզմանը, որում կհուղարկավորեն քաղաքական գործչին, գտնվում է հենց գերեզմանատան մուտքի մոտ։





























