Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 7-ի երեկոյան, թմրամիջոց պահելու կասկածանքով, «Նորք» բժշկական կենտրոնի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի աղջկա եւ 35-ամյա տղամարդու` վերջինիս վարած «Մերսեդես-Բենց E» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենայի սրահի զննությամբ առջեւի աջ նստելաատեղի հետնամասի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:


























