Սանկտ Պետերբուրգի մաքսավորները Բելգիայից բերված բանանով կոնտեյների մեջ հայտնաբերել են ավելի քան 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կիլոգրամ կոկաին։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
«Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել է Բալթյան մաքսատան աշխատակիցների կողմից։ Առգրավվել է ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութ, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 165 միլիոն ռուբլին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հստակեցվում է, որ մաքսանենգությունը հայտնաբերվել է Անտվերպենից (Բելգիա) ժամանող կոնտեյների հսկողության ժամանակ։ Մաքսավորները բանանի տուփի մեջ հայտնաբերել են բրիկետներ՝ սեղմված սպիտակ փոշիով։ Փորձաքննությունը հաստատել է, որ դա կոկաին է։





























