Սանկտ Պետերբուրգում անօդաչուն մխրճվել է բնակելի տան մեջ։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովը։
Բեգլովի խոսքով՝ միջադեպը գրանցվել է Կրասնոգվարդեյսկի շրջանում, տեղում աշխատում են ԱԻՆ-ը եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցները։
«Զոհեր չկան։ Մասամբ վնասվել են երկու տների պատշգամբները։ Տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»,- նշել է քաղաքապետն իր Թելեգրամ-ալիքում։
Նա տեղեկացրել է, որ գլխավորում է օպերատիվ շտաբը, որի գերակա խնդիրներից մեկը վնասվածքների բնույթի գնահատումն է՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։





























