Չնայած կառավարության արգելքին, հազարավոր թուրք կանայք են դուրս եկել Ստամբուլի փողոցներ՝ նշելու Կանանց միջազգային օրը և պահանջելով հավասարություն և օրենքների փոփոխում, որպեսզի պաշտպանեն կանանց և օգնեն հասնելու իրենց իրավունքներին երկրում և ամբողջ աշխարհում, հայտնում է ABC News-ը։

Ծածանելով մանուշակագույն դրոշներ՝ ի նշան Կանանց միջազգային օրվա՝ նրանք վանկարկել են կարգախոսներ՝ չնայած կառավարության կողմից հանրահավաքների արգելմանը:

«Աշխարհը կցնցվեր, եթե կանայք ազատ լինեին», «Դիմադրիր հանուն ապստամբության, դիմադրի՛ր հանուն ազատության», «Կին, կյանք, ազատություն», վանկարկում էին նրանք։

Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը 2012 թվականի մարտին միացավ Ստամբուլի կոնվենցիային, որի նպատակն է կանխարգելել գենդերային բռնությունը՝ սահմանելով իրավաբանորեն պարտադիր չափանիշներ՝ զոհերին պաշտպանելու և հանցագործներին պատժելու համար: Սակայն 9 տարի անց՝ 2021 թվականին, Թուրքիան դարձավ առաջին և միակ երկիրը, որը դուրս եկավ կոնվենցիայից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական ​​ուղղվածություն ունեցող կառավարության որոշմամբ, որը կարծում է, որ պայմանագիրը խարխլում է իրենց պահպանողական արժեքները: