Երևանի Գրիբայեդով-Մամիկոնյանց փողոցի հատվածից վնասվածքներով «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա երիտասարդ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ տղան դանակահարվել է։

Մեզ հետ զրույցում ՆԳՆ-ից հայտնեցին, որ հիվանդանոցից ժամը 12։22-ին ստացել են ահազանգ, որ իրենց մոտ վնասվածքներով 15-ամյա երիտասարդ է տեղափոխվել։

Թե ի՞նչ վնասվածքներով է երիտասարդը տեղափոխվել՝ ՆԳՆ-ից չեն հաղորդում։