ՊԵԿ-ը հայտնում է, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Նկատենք, սակայն, որ թեեւ ՀՀ քան 100 հազար քաղաքացի մինչ մայիսի 1-ը պետք է պարտադիր հայտարարագրի իր եկամուտները, սակայն օնլայն հարթակը դեռ հասանելի չէ: ՊԵԿ-ի կայքում ֆիզիկական անձանց համար առանձին բաժին կա, համընդհանուր հայտարարագրման պատուհանն այս պահին էլ ամբողջությամբ դատարկ է։ ՊԵԿ-ից խոստանում են, որ հարթակը պատրաստ կլինի մարտի վերջին միայն:
Վերջնաժամկետին 48 օր է մնացել, մինչ այդ քաղաքացիները դեռ պետք է հասցնեն անձի նույնականացում անցնել՝ ID քարտով կամ բջջային օպերատորի միջոցով:

































