Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին։

«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ վարույթով ձերբակալվել է 5 անձ։

Երեւանի քաղաքապետարանում կատարված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ․ վարույթն առնչվում է կոռուպցիային