Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք են։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով:

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետարանի վարչության պետ է։