Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը ձգվում է մի քանի հարյուր մետր եւ հասնում է մինչև Երևանի քաղաքապետարան:
Սոցիալական ցանցերում ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ են հրապարակել,որում երեւում է ընտրողների դեպի քաղաքապետարան ձգվող հերթը:
Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։





























