Մարտի 16-ին տեղի ունեցավ Wyndham Tsaghkadzor հյուրանոցի ապարտամենտների սեփականատերերի պրեմիում ակումբի` Wyndham - Signature Club-ի, հանդիսավոր բացումը:
Wyndham բրենդը ներդրումային հնարավորություններ է բացում Հայաստանում իր ցանցի չորս հյուրանոցների միջոցով՝ 5 Wyndham Tsaghkadzor, Wyndham Grand Residences Yerevan, 4 Ramada Plaza by Wyndham Dilijan և Dolce by Wyndham Sevan: Հյուրանոցում ներդրում անելը հնարավորություն է տալիս դառնալ բրենդային հյուրանոցային ապարտամենտների սեփականատեր և ստանալ երաշխավորված եկամուտ 30 տարի շարունակ։
Վերոնշյալ բոլոր Նախագծերը կյանքի են կոչվում Green Residential Park ընկերության կողմից, որը և նախաձեռնել է Signature Club-ի ստեղծումը։
Ակումբի անդամ լինելը հնարավորություն է տալիս օգտվել բացառիկ արտոնություններից և ծառայություններից, ինչպես նաև հատուկ VIP ծառայությունից, որը ապարտամենտների սեփականատերերին տրամադրվում է ինչպե´ս շինարարության ընթացքում, այնպե´ս էլ հյուրանոցի շահագործումից հետո: Ինչպես նաև ակումբի անդամները հնարավորություն են ստանում մասնակցելու Հայաստանի հետագա բոլոր Wyndham հյուրանոցների անշարժ գույքի նախավաճառքին՝ այսպիսով ստանալով ապարտամենտների գնման ամենաշահավետ պայմանները: Բացի այդ, Signature Club-ին անդամակցելը հնարավորություն է տալիս օգտվել բացառիկ արտոնություններից և հնարավորություն է տալիս կարևոր կապեր հաստատել համախոհ անհատների հետ:
Green Residential Park-ը Հայաստանում Wyndham բրենդի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է։ Սա երկրորդ դեպքն է աշխարհում՝ Չինաստանից հետո, երբ երկրում բրենդի հետ համագործակցելու իրավունքը տրվում է մեկ ընկերության։
Wyndham Tsaghkadzor-ն արդեն հայտնի է հայկական շուկայում: Նրա շինարարական աշխատանքները հասել են նկուղային հարկերի կառուցման ավարտի փուլին: Շուտով Դիլիջանում կմեկնարկի նաև երկրորդ հյուրանոցը՝ Ramada Plaza by Wyndham։
Այս աննախադեպ 4 նախագծերի սկզբնական բյուջեն կազմում է 125 մլն դոլար, որից 30 մլն դոլարը հատկացվել է առաջին նախագծին՝ Wyndham Tsaghkadzor հյուրանոցի կառուցման համար:

Այս նախագծերը մեր երկրում առաջին հաջողված քայլն են դեռևս չձևավորված ներդրումային անշարժ գույքի շուկայի զարգացման ուղղությամբ:






























