Ռուսաստանի նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել ընտրություններին քվեարկած բոլոր ռուսաստանցիներին՝ հայտնելով, որ «բոլորը մեկ թիմ են», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին։ Մենք բոլորս մեկ թիմ ենք։ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք եկել են ընտրատեղամասեր եւ քվեարկել»,- ասել է Պուտինը նախընտրական շտաբում իր ելույթի ժամանակ։

Նա ընտրությունների արդյունքներն անվանել է քաղաքացիների վստահության եւ այն հույսի  դրսեւորում, որ ամեն ինչ կիրականացվի։

«Առջեւում կոնկրետ շատ կարեւոր գործեր կան։ Ընտրությունների արդյունքները երկրի քաղաքացիների վստահությունն են եւ նրանց հույսը, որ մենք ամեն ինչ կանենք, ինչպես նախատեսված է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ եւ երկրի բոլոր քաղաքացիներին աջակցության եւ այս վստահության համար։ Շնորհակալություն»,- ասել է ՌԴ նախագահը։