Բելգորոդի մարզի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել 9 հազար երեխաների, տեղեկացրել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ մարտի 22-ին 1,2 հազար երեխաներ կմեկնեն Պենզա, Տամբով եւ Կալուգա, իսկ հետո՝ Ստավրոպոլի երկրամաս։
Գլադկովը նաեւ նշել է, որ անցած շաբաթ մաազում զոհվել է 16 մարդ, 98 հոգի տուժել է։





























